hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Միքայելյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ մայիսի 17-ին Գյումրիում։

Ջերմություն և բարություն
Արմենը շրջապատում էր մարդկանց ծիծաղով ու ուրախությամբ։ Նա ազնիվ էր, բարի ու անկեղծ։

Ընտանիքի հենարանը
Նա ուներ երեք փոքրիկ զավակ։ Իր կյանքը կապել էր ընտանիքի և զինծառայության հետ՝ անվերապահ նվիրվածությամբ։

Մեծատառով Մարդ
Բոլորը նրան հիշում են հենց այսպես։ Բարության, համեստության ու մարդասիրության օրինակ էր։

Երազանք՝ սեփական տուն
Նրա երազանքը պարզ էր՝ ունենալ իր տունը, ապահով կենցաղ իր երեխաների համար։

Խիզախ զինվորական ուղի
Ավարտել էր զինծառայությունը սերժանտի կոչումով ու շքանշանով, ակտիվ սպորտով էր զբաղվում։

Մի անհանգստացեք, մի քանի օրից կվերադառնամ…
2022 թ․ սեպտեմբերի 9-ին վերադարձավ Ջերմուկից, 12-ին կրկին մեկնեց։

Հերոսական ավարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում ընկավ։