
Ծնվել է
2003 թ․ հոկտեմբերի 15-ին Արարատի մարզում՝ Տափերական գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախ, հումորով, բոլորին հասնող երեխա էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների հետ էր շփվում։
Սիրած աղջիկ է ունեցել։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Համեստ, բարի, վեճեր ու կռիվներ չէր անում։
Դասարանի աղջիկները եղբոր պես էին սիրում։
Երազանքները
Ավտոտնակ կառուցելը։ Եղբայրն այժմ աշխատում է իր երազանքը իրականացնելու վրա։
Յուրահատկություններ
Շատ բարի, բոլորին հասնող և կամեցող էր։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 12-ին զանգել էր, խոսել էին, ասել է, որ սեպտեմբերի 9-ից դիրքերում է, և պիտի մնար 14 օր։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, որտեղ գտնվել է չորս հոգուց բաղկացած խումբ։ Դավիթը կրտսեր սերժանտ էր և պայքարել է խիզախորեն։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։