hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդմոնդ Սարգսյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ փետրվարի 21-ին Երևանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Անհուն սիրով վերաբերվում էր կյանքին։
Անվերջ ուրախ էր, ունեցել էր հումորային մոտեցում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերական շրջապատում, իր հարազատների հետ, հատկապես հորեղբոր որդիների։ Սիրած աղջիկ է ունեցել։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ուրախ, զվարթ, հումորով, բարի և կյանքը սիրող տղա։
Հրամանատարությունից պատմել էին, որ նա պատրաստակամ էր, ոչինչ չէր խուսափում, նվիրված էր իր ընկերներին։

Երազանքները
Քույր ու եղբայր երազում էին ֆոտոստուդիա բացել, ընտանեկան գործ սկսել, նաև ընկերոջ ստուդիայում ձայնագրում էր։

Յուրահատկություններ
Շատ էր սիրում երգել և լուսանկարել։

Ստեղծագործություններ
Լուսանկարում էր և երգեր գրում։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 12-ին զանգել էր, ասելով, որ հաջորդ օրը դիրքեր է բարձրանալու։
Նաև ասում էր, որ մեկ օր մնացել է։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում։ Էդմոնդին չկարողացան փրկել։ Պարգևատրվել էր «Մարտական ծառայությունների համար» մեդալով։