
Ծնվել է
2003 թ․ հունվարի 12-ին Լոռվա մարզում՝ Մարգահովիտ գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը։ Նա շատ ակտիվ էր, երգում, պարում, ասմունքում և սպորտով զբաղվում էր։
Միշտ ուրախանում էր, փորձելով նոր բաներ անել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Առաջինը ընտանիքի հետ, հետո բարեկամների և ընկերների հետ։
Սիրած աղջիկ էլ ուներ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Շատ ակտիվ և ուրախ մարդ։ Մարտական ընկերները ասում էին, որ եթե ուզենային քնել ցերեկը, Արենը չէր թողնում ու տանում էր մարզվելու։
Երազանքները
Մեծ հաջողությունների հասնել, շատ երեխաներ ունենալ։
Ասում էր, որ ուրախ մարդը երազանք չի կարող չունենալ։
Յուրահատկություններ
Ծառայության տեղում շատ հարմարություններ էր ստեղծել, որ ծառայությունն ավելի հեշտ լինի։ Ասում էր․ «մեր տունն ա»։ Բոլորին օգնող և աջակցող մարդ էր։
Սիրում էր
Նկարել։
Վերջին զրույցը
Ամեն օր զանգում էր և չէր քնում մինչև չի ասում «բարի գիշեր»։
Վերջին զրույցի ընթացքում ասաց, որ խմել էր հյութ, ծիծաղեցին ու գնացին քնելու։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Սոթք գյուղում, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել,Արենը գնացել է օգնության հասցնելու, նկերներին փրկելու համար։