
Ծնվել է
2003 թ․ փետրվարի 24-ին Երևանում՝ Նորք Մարաշում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շատ ոգևորված էր ծառայությամբ, գերազանց կրակող էր։
Անընդհատ գոհ էր կյանքից, ասում էր՝ օրերը շատ արագ են անցնում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մեծ քրոջ հետ էր ամենամոտը։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ընկերասեր, բոլորին հասնող, ուրախ և ժպտացող։
Երազանքները
Քույրիկների համար մեծ գործեր անել։
Ցանկանում էր, որ պարուհի քույրը հասնի մեծ բեմերի։
Մտածում էր նրանց ապագայի մասին։
Յուրահատկություններ
Ուրախ, զվարթ բնավորություն ուներ։
Շատ աշխատասեր էր, միշտ պատրաստ էր մյուսներին օգնելու։
Բանակ գնալու հարցում սկզբում չէր համաձայնվում, բայց մեկ շաբաթ անց գնաց։
Վերջին զրույցը
Ամեն օր զանգում էր։ Վերջին զրույցը բարի գիշեր մաղթելիս էր։
Զրույցը շատ սովորական էր, բայց հետո պարզվեց, որ գիշերը կռիվ էր եղել։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Սոթքում էր ծառայել, պայթյունի հետևանքով է զոհվել։