
Ծնվել է
2002 թ․ մարտի 14-ին Երևանում։
Ուրախանում էր…
Ծնողներով, քիքբոքսինգի առաջխաղացումներով, ամեն ինչին բաց սրտով էր մոտենում։
Ժամանակն անցկացնում էր
Ընտանիքի, ընկերների կողքին՝ միշտ ժպիտով ու սիրով շրջապատված։
Ընկերները պատմում են
Լուսավոր, հասնող, բարի ու խելացի տղայի մասին՝ ով միշտ պատրաստ էր օգնելու։
Երազում էր
Հաղթել քիքբոքսում ու մեկնել ԱՄՆ՝ իր ընկերոջ մոտ։ Երազանք էր, որ մնաց օդում…
Խելացի էր, արագ կողմնորոշվող
Ամեն ինչից տեղյակ էր, կարծես միշտ պատրաստ լիներ կյանքին։
Սիրում էր
Երգել, պարել։ Իր ապրումները փոխանցում էր շարժման ու երաժշտության միջոցով։
Վերջին զանգը սեպտեմբերի 12-ին
-Մա՛մ ջան, ո՞նց ես… Կարոտել եմ քեզ… Երբ եմ գալու, տեսնեմ քեզ… կամ դու գաս։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին։ Հայոց եռագույնն էր բարձրացրել թշնամու դիրքում։