hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Գաբրիելյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էին
Ընկերները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Գյուղապետ էր, այնուհետև անցել էր զինծառայության։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ բարի, ընկերասեր։

Երազանքներ
Միշտ մտածում էր երեխաների ապագայի մասին։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
2020 թ․ վիրավորվել էր, ոտքի մեջ երկաթ էին դրել, սակայն վերադարձել էր ծառայության։

Վերջին զրույց
2023 թ․ օգոստոսի 3-ին, երբ իրավիճակը լարված էր, կինը զանգել էր զգուշացնելու։ Նա վստահեցրել էր, որ ամեն ինչ նորմալ է։ Ժամը 2։10-ին խոսել էին, սակայն ժամը 3-ին արդեն զոհվել էր։

Վերջին հերոսական մարտ
2023 թ․ օգոստոսի 3-ին զոհվել է Դրմբոնում՝ ԱԹՍ-ի հարվածից, ճաշարան գնալու ճանապարհին։