hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 8-ին Մարտակերտի շրջանում՝ Հաթերք գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախացնելը ժողովրդին

Ժամանակը սիրում էր անցկացնել
Թատրոնում, բեմում, ընկերների հետ, տանը՝ մեզ հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Աշխույժ, ուրախ երեխա։ Իր ընկերները, իր շրջապատը հիմնականում մեծեր էին։ Հասուն մարդկանց հետ էր սիրում շփվել։ Նրանք էլ սիրում էին իրեն, իր խոսքը տեղ ուներ շրջապատում։ Շատ հարգում էին։

Երազանքները
Երեք տղա ունենալ, մեծ դերասան դառնալ։

Յուրահատկություններ
Նվիրված էր ընկերներին, իր գործին։ Սիրում էր մարդկանց ուրախացնել։ Իր կատակները յուրահատուկ էին, շատ ժպտուն էր, ուզում էր, որ բոլորը ուրախ լինեն, երջանիկ։ Ձմեռպապու հագուստով պտտվում էր տներով գյուղում, երեխեքին էր ուրախացնում։

Սիրում էր
Նկարել։ Սիրած աղջկան էր նկարում

Վերջին զրույցը
Խոսել են առօրյայից, մայրը հարցրել է, թե ինչ ձայներ են իր շուրջը, ասել է, որ աստղերն է հաշվում։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին։ Մատաղիս գնացող ճանապարհի վրա ինքն ու իր սերժանտն են վիրավորներին իջեցրել դիրքից, մինչև վերջ մնացել է ընկերների մոտ։ Հուղարկավորվել է Եռաբլուրում։