hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Ամիրխանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ ապրիլի 23-ին Արարատի մարզում՝ Շահումյան գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մարդկանց օգնելը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը, ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Համեստ, ժպտերես, հարգանքով բոլորի հանդեպ

Յուրահատկություններ
Համեստ էր, չէր կիսվում։ Բարի էր։ Իր բնավորությամբ էր յուրահատուկ, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 18-ին էր խոսել են եղբորից, խնդրել է, որ նկարներ ուղարկեն, ասել է, որ արդեն մութ է, առավոտյան կապի դուրս կգա։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, մինչ այդ շատ վտանգավոր վայրերում է կռվել։