hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Յուրիկ Մարկոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ հոկտեմբերի 4-ին Հրազդանում՝ Միկրոշրջան թաղամասում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախ էր, որ ծառայում է Հայրենիքի համար, բայց պատերազմը կիսատ թողեց։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում հոր, իր ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ամաչկոտ, խելացի, ազնիվ, կարգապահ։ Ընկերների հանդեպ ազնիվ։

Երազանքները
Ընտանիք ունենալ, բիզնես սկսել, մեքենա գնել։

Յուրահատկություններ
Տաքարյուն էր, կարող էր բռնկվել, բայց արագ էլ անցնում էր։
Ասում էր՝ ինքն ուրիշի ձեռքի տակ չպետք է աշխատի։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 1-ին։ Շուտ-շուտ էր զանգում, նույնիսկ ամեն օր։ Վերջին անգամ ասաց, որ չի զանգելու, չանհանգստանան, կապ չի լինելու, լիցք չունի։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլում։ Վիրավորվել էր ոտքից, բայց պայքարել է մինչև վերջ