hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ մայիսի 16-ին Ստեփանակերտում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենասիրած բանը սպորտն էր։ Փաուրելիթինգով էր զբաղվում, Եվրոպայում մրցանակներ ուներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ինքն իր հետ

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Աշխարհում ինչքան լավ բան կար, իր մոտ կար։ Շատ խելացի էր, իր մտքերով։ Արտահայտվել չէր սիրում։ Չէր շփվում, համեստ էր, բայց միշտ ծիծաղով բարևում էր։ Բոլորի համար մտածում էր, բայց չէր խոսում, իր մեջ էր պահում։

Երազանքները
Ունենալ իր առանձին տունը

Յուրահատկություններ
Շատ խելացի էր, բոլորի մասին մտածող։ Իր սննդակարգը պահում էր, ամեն բան չէր ուտում։ Ու շատ, շատ քչախոս էր, ոչինչ չէր պատմի։ Շատ ուժեղ էր՝ իր ֆիզիկական տվյալների համեմատ։

Ստեղծագործություններ
Նկարում էր, փայտի վրա փորագրում էր։

Վերջին զրույցը
Ասաց․ «Մամ, լյոխ լյավ ա հիմնական»։ Հիշեցրեց, որ ուզում է իրենց տուն վերանորոգել ինքնուրույն։

Ընկերներն ասում էին
Արմենը ամենածանր զենքներն է վերցրել, ոգին բարձր էր, չէր ընկճվում։

Վերջին հերոսական մարտը
Ֆիզուլու կողմը՝ Ղարղաբազար բնակավայրում է եղել 2020 թ․ հոկտեմբերի 16-ին։