hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Սարգսյան
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ մարտի 5-ին Գյումրիում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերասիրությունը, համերաշխությունը, լավ ընկեր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների հետ, զինակից ընկերների, ճամփորդել էր սիրում, բնություն։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Բարի, կամեցող, ընկերոջ, մյուսների համար կյանքը կտար, բոլորի կողքին էր։

Երազանքները
Օդաչու դառնալ, շրջագայել այլ երկրներով։

Վերջին զրույցը
Դիրքեր մեկնելուց հինգ օր առաջ զանգահարեց, ասաց, որ մի քիչ խառն է, բայց ոչինչ, միշտ էլ էդպես է, եղանակը ցուրտ է, բայց ոչինչ, դա էլ կհաղթահարենք, նշեց, որ մի քանի օրից դիրքերից կիջնեն։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2021 թ․ նոյեմբերի 16-ին Իշխանասարում։ Մինչև վերջ պայքարել է, հետ չի նահանջել, միշտ առաջ է գնացել։ Իր ծառայակիցներին հետ է ուղարկել, ասել․ «Ես ամեն ինչ կանեմ, դուք դեռ փոքր եք, դեռ չգիտեք, թե ինչպես կռվել»։