hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Մխիթարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ սեպտեմբերի 21-ին Գյումրիում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի սերը, ջերմությունը։
Ինքն էր բոլորին ուրախացնում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մոր, եղբոր հետ։
Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ուրախ, ընկերասեր, բարեհամբույր, կենսուրախ, հումորով, մարդկային։
Նրա հետ տխրելն անհնար էր։

Երազանքները
Ծառայել, ծնողների և սիրած աղջկա հետ միասին ապրել։

Յուրահատկություններ
Սիրում էր մեծերին մեծարել։
Նրա կյանքը առանց երաժշտություն անհնարին էր։

Սիրում էր
Դհոլ նվագել։

Վերջին զրույցը
Հունվար 10-ին՝ 6։20-ին եղբոր հետ է խոսել, ասել է․ «Մամային չասե՛ս, որ էստեղ վիճակը լավ չի»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ հունվարի 11-ին Վարդենիսում՝ Վերին Շորժայում։ Իր 3 ընկերների հետ փրկել է 18 կյանք իր կյանքի գնով։