
Ծնվել է
2003 թ․ փետրվարի 15-ին Հրազդանում՝ Միկրոշրջան թաղամասում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր մարդկանց օգնելով
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում՝ սպորտի ընկերների, մարզիչի հետ
Աշխատում էր հավասար բաշխել ժամանակը և բոլորի հետ ժամանակ անցկացնել։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Կյանք սիրող, կյանքով լեցուն, հումորով, օգնող, օրինակ էր բոլորի համար, նվիրված
Մեծերն ասում էին․ «Մենք մեր տարիքում չունենք այն ամենը, ինչ Վահանը՝ հասունություն, մտածելակերպ, շրջապատ»։
Երազանքները
Հայրենիքի դրոշը բոլոր երկրներում բարձրացնելը տեկվանդոյի միջոցով
Յուրահատկություններ
Հումորը։ Լուրջ դեմքով այնպիսի հումորներ էր անում, որ ոչ մեկ չէր դիմանում։
«Ժպտիկ» էին ասում Վահանին։ Ուներ հնարավորություն գնալ արտերկիր, բայց որոշեց կատարել հայրենիքի պարտքը։
Գրվածքներ
Սիրում էր ստեղծագործել, երգերի քառատողեր էր գրում
Վերջին զրույցը
«Մամային չթողե՛ք լուրեր լսի, զբաղացրե՛ք»
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ հունվարի 11-ին Վարդենիսում՝ Վերին Շորժայում։ Իր 2 վիրավոր ընկերներին նստեցրել է մեքենան, ինքը վերադարձել պայքարի։