hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ հունվարի 25-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում

Կյանքով լի էր և ուրախ
Ամեն մանրուքից կարողանում էր ոգեշնչվել

Ուշադիր էր, հոգատար
Ամեն առավոտ այցելում էր ամուսնացած քրոջը․ գրկախառնություն, ժպիտ, հետո նոր գնում աշխատանքի

Ազնիվ էր, հումորով, ընկերասեր
Երբեք չէր հրաժարվում ձեռք մեկնել

Նրա երազանքները շատ էին
Լավ աշխատանք ձեռք բերել, տուն գնել, ամուսնանալ, ընտանիք կազմել

Քույրերը աղաչել էին, որ չգնա, պատասխանել էր
Ես պիտի գնամ, եթե մենք չպայքարենք, ով պիտի ձեզ պաշտպանի

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21, Կովսական