hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արեն Չատինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 11-ին Լոռվա մարզում՝ Ստեփանավան քաղաքում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն մի չնչին բանը կարող էր նրան ուրախացնել

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատավայրում, տանը, քույրերի հետ, ընկերոջ հետ՝ Մոնթեի, իրենց հետ էր ապրում

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Սիրված, հումորով, աշխատասեր

Երազանքները
Սպորտսմեն էր, երազում էր Եվրոպայի մրցումներին մասնակցելու և ընկերոջ հետ սպորտ-դպրոց բացելու մասին։

Յուրահատկություններ
Կատակասեր էր, չէր թողնում, որ տանեցիներն ու ընկերները լուրջ լինեին, ծիծաղեցնում էր բոլորին, գիշերվա 3-ին գալիս էր, բոլորին արթնացնում ու ուրախացնում էր, ապա գնում էր քնելու

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 19-ին զրուցել է մոր հետ, ասել, որ իրեն լավ նայի։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Ջաբրայիլում։ Ուներ 3 վիրավորում, բայց ոչ մեկը չկարողացավ համոզել նրան, որ հետ գնար։