
Ծնվել է
2000 թ․ հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ քաղաքում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը
Նրան ամեն ինչ ուրախացնում էր
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ծնողների, բոլորի հետ
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Հոգատար, բարեհամբյուր, ուշադիր, գեղեցիկ, կազմակերպված, լավ բնավորութամբ, ձգտող
Երազանքները
Ինքն ու քույրը բարձրագույն կրթություն ստանան
Յուրահատկություններ
Չկար անհնարին բան Նարեկի համար
Գրվածքներ
Սիրում էր ստեղծագործել, բանաստեղծություններ էր գրում…
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 6-ին ասել են․ «Քաղցրս զգույշ, զգոն կլինես», ասել է․ «Հա՛, մա՛մ, ամեն ինչ լավ ա», հարցրել է․ «Ի՞նչ են ասում պատերազմից, մենք տեղյակ չենք»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջաբրայիլում։ Վիրավոր տղաներին հասցրեց շտապ օգնության մեքենա, հետ գնաց կռվի։