hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ նոյեմբերի 23-ին Երևանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ապրելը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբոր ընկերների, հարազատների, ընկերուհու հետ

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Լավ մարդ, լավ ընկեր, հայրենասեր, ակտիվ, մարդամոտ, հյուրասեր, մարդասեր, նվիրված, ընկերասեր, կատակասեր

Երազանքները
Գնալ ԱՄՆ, բացել ռեստորան։
Ասում էր՝ «Էտ երկրի նախագան գալու ա, իմ ձեռքի պատրաստածը ուտի»

Յուրահատկություններ
Մարդամոտ էր, լավ լեզու ուներ, բոլորի հետ լեզու էր գտնում

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 5-ին,

  • Ի՞նչ կա, ո՞նց եք
  • ինչի՞ ես մի ձևի
  • Մամ ջան, սիրտտ պաչեմ, Արթուրնա չճանաչեցիր… Լավ եղեք, լավ ա լինելու, մի՛ նեղվեք, Արցախը դրախտ է

Մյուս տղան խոսակցությունը ձայնագրել էր
Վատ բան էր կանխազզում։ Եթե վերադառնա, կատակ կսարքեն, եթե ոչ, գոնե հուշ կմնա։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում, կռվել է մինչև վերջ, անգամ փամփուշտների վերջանալուց հետո