
Ծնվել է
1988 թ․ փետրվարի 18-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Առաջնահերթ ընտանիքի հետ, հետո՝ ընկերների։
Ընկերներն ու հարազատները հիշում են
Շատ նվիրված, բարի, հոգատար, հասնող մարդ էր։
Երազանքները
Տղա երեխա ունենալը, իր երազած տունը կառուցել, որը չհասցրեց։
Վերջին խոսքերը
Վերջին անգամ խոսելիս, կարծես նա չէր։ Խոսքերի մեջ հուսահատություն կար, բայց ասել էր․ «Ամեն ինչ լավ կլինի՛, ամեն ինչ նորմալ է»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1-ին, Մատաղիսում։ Դիրք բարձրանալուց հետո զոհվել է։ Պահել էր թղթի վրա գծագրեր, հարձակումների ու նահանջի ճանապարհներ։