
Ծնվել է
2001 թ․ հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզում՝ Լճաշեն գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերներով էր ուրախանում։ Ուրախ մարդ էր
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Համարձակ, ուժեղ, տղամարդկային, հարգված, յուրահատուկ, ուշադիր, առույգ
Երազանքները
Երազանք չուներ․ դպրոցում նույն անգամ շարադրություն էին գրել, որտեղ գրել էր, որ երազանքներ չունի
Յուրահատկություններ
Ծիծաղը, ժպիտը
Վերջին զրույցը
Ամսի 9-ին է խոսել բոլորի հետ, մայրը հարցրել է․ «Փայլակ ջան, կարո՞ղ ա քեզ տանեն»։ «Չէ, մա՛մ ջան, ի՞նչ ես խոսում»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջաբրայիլում, ինքն է առաջ գնացել նորակոչիկների փոխարեն։