hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևան քաղաքում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը, կենդանիները

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, շրջապատի տղա էր

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Բարի, ընկերասեր, լավ մարդ, համեստ, էքստրիմալ բաներ շատ էր սիրում, ճամփորդում էր Հայաստանում, ստեղծագործում էր

Երազանքները
Ծառայել

Յուրահատկություններ
Ամեն ինչում հետաքրքրություն էր տեսնում։
Սիրում էր օգնել մարդկանց՝ մոռանալով իր անձի մասին

Սիրում էր
Նկարել

Վերջին զրույցը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին․ «Մամ ջան, ի՞նչ են ասում, երբ է վերջանում»։ Մայրն ասել է․ «Կոնկրետ բան չեն ասում, հուսամ՝ շուտ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ նոյեմբերի 2-ին Կարմիր շուկայի մոտ։ Գյուղացիները ճաշկերույթ էին կազմակերպել, որպես շնորհակալություն, ասում էին, որ եթե տղաները չլինեին, իրենք ողջ չէին լինի, Շատ ոգևորված էր, որ կարողացել է կյանքեր փրկել։