
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 6-ին Ձորաշեն գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ, հայրենիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և հարազատների հետ
Մեծացել է տատիի և պապի հետ
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ուշադիր, հոգատար, խելացի, հայրենասեր, ընկերասեր, սիրված, մեծին հարգող, հասնող, անվախ, հումորով
Երազանքները
Եղբայր էր ուզում, նաև լավ մարդ դառնալ, լավ ու մեծ ընտանիք ունենալ, լավ սովորել
Յուրահատկություններ
Բոլորն ասում էին՝ շատ յուրահատուկ է։
Միշտ ամեն տեղ տարբերվել է, ընկերները ասում էին․ «Ո՞նց է դա ստացվում, բան չես անում, բայց քեզ հետ ուրիշ ձև են», ասում էր․ «Իմ արյունը քաղցրա, երևի մեղր շատ եմ կերել»։ Ասում էր․ «Ունեցվածքը հարստությունը չէ, հարստությունը քույրերն ու եղբայրներն են»։ Ցուլիկներ էր կրակում, որպեսզի տղաները կարողանան սնվել։
Ասում էր․ «Ես պե՛տք է ծառայեմ, հայրենիքիս պարտքը տա՛մ»
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 17-ին պապիկը հիվանդ էր, զանգել տուն, բոլորի հետ հերթով խոսել է, ասել․ «Պապիկին, տատիկին լավ նայե՛ք»
Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին։ Սիրում էր ծառայությունը։ Տանեցիները վերջում են իմացել, որ ամենաթեժ հատվածում է կռվել