hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վոլոդյա Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 31-ին Երևանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շատ ուրախ մարդ էր, ուրախանում էր ամեն ինչից

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերուհու և ընկերների հետ

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Աշխուժ, քաջ, անվախ, ընկերասեր, հումորով, կյանքով լի, ժպտերես, հասնող, օգնող, անշահախնդիր

Երազանքները
Մեքենա էր ուզում շատ։ Ասում էր՝ «Գամ, տանը 2-րդ հարկ սարքեմ, մեծացնեմ»

Յուրահատկություններ
Սիրում էր անակնկալներ մատուցել
Չէր ասել տանեցիներին, որ պատերազմում է։

Վերջին զրույցը
Պապայի հետ էր խոսել․ «Պապ, հեսա գամ, տես՝ ինչե՜ր ենք անելու»
Ընկերներին ասել է․ «Ոչ մեկ չգիտի կգա՞նք, թե՞ չէ»
Մորն ասել է․ «Մամ, օրերն եմ հաշվում, թե երբ եմ գալու տուն»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Քարվաճառում 2020 թ․ նոյեմբերի 9-ին․ 44 օր պայքարել է, վերջին օրն է զոհվել, երբ ընկերոջը օգնում էր։