
Ծնվել է
1995 թ․ հոկտեմբերի 4-ին Երևանում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գրքերը։ Շատ էր սիրում կարդալ՝ բիզնեսի, կյանքի, փիլիսոփայության, հոգեբանության մասին
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Չկոտրվող, հաշտեցնող, աշխատասեր։ Սիրում էր օգնել մարդկանց՝ կարևոր չէր ծանոթ թե՞ անծանոթ։ Հաշտեցնող էր, երբ կոնֆլիկտներ էին առաջանում
Երազանքները
Բիզնես սկսել, լավ ընտանիք ունենալ։ Անընդհատ ցանկանում էր ինչ-որ բան ստեղծել, բազում բիզնես գաղափարներ ուներ
Յուրահատկություններ
Չափից ավելի բարի էր, բոլորին օգնում էր։ Նույնիսկ եթե գիշերվա 1-ին զանգեին՝ անմիջապես գնում էր։ Գնում էր հիվանդանոց, ընկերոջ հորը տեսնելու, նույնիսկ երբ ընկերն ինքն էր մոռանում գնալ։
Վերջին զրույցը
Զանգում էր մորը, ասում․ «Մամ, պապային լավ կնայե՛ս»։ Հորը զանգում էր, ասում․ «Պապ, մամային լավ կնայե՛ս»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 16-ին Հորադիսում, 4 ընկերներն էլ ասել էին․ «Եթե իրան տանում եք, մենք էլ ենք գալիս»։ Անգամ վիրավոր ժամանակ շարունակել է պայքարել։