
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 15-ին Հրազդանում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Փոքր քույրը, հայրենիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, եղբոր հետ
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ուրախ, խելացի, ընկերասեր, կազմակերպչական ձիրք, շատ մեծ սիրտ ունեցող, լուռ, հավասարակշռված, կատակասեր, ձգտող, լուրջ
Երազանքները
Գործ բացել, ավարտել կրթությունը, տուն կառուցել, վերջին մոդելի Mercedes-Benz մակնիշի մեքենա գնել
Յուրահատկություններ
Նա ամեն ինչով էր յուրահատուկ
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 29-ի երեկոյան զանգեց մորը ուրիշ համարից, խոսեցին, ասաց․ «Քուրիկին, պապային լավ նայի՛»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 1-ին Հադրութում․ դիրքերում տղաներին ասում էր․ «Տղեք ջան, չվախենա՛ք, հեսա մերոնք կհասնեն, ամեն ինչ լավ ա լինելու՛»։