
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 6-ին Վարդենիս գյուղում։
Ուրախության և ոգեշնչման աղբյուրները
Արմենը սիրում էր կյանքը իր ամբողջ գույներով։ Ամեն մանրուքից էր ուրախանում՝ հատկապես կենդանական աշխարհից ու շարժումից։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես հոքատար, բարի, ուշադիր ու մարդկանց հասնող։ Մշտապես հետաքրքրասեր ու նախաձեռնող էր։
Երազանքները
Արմենը ցանկանում էր դառնալ կահույքագործ, բացել իր սեփական գործարանը՝ ստեղծելով գեղեցիկն ու օգտակարը։
Յուրահատկությունները
Մեծ ծնողասիրություն ուներ։ Հատուկ ուշադրությամբ ու սիրով էր վերաբերվում ընտանիքին, հատկապես մորը։
Վերջին խոսքը
Միշտ վստահեցնում էր․ «Ամեն ինչ նորմալա, մենք ապահով տեղ ենք, պատերազմի դաշտում չենք»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին Մարտունու Քերթ գյուղում, որպես խիզախ վարորդ՝ զինվորներին հետ էր քաշում վտանգից։ Ընկերոջն ասում էր․ «Դու միակ տղան ես ընտանիքում, հետ գնա, ես կանեմ ծանր գործերը»։ Նա կռվում էր ոչ միայն հայրենիքի, այլև ընկերների կյանքի համար։