
Ծնվել է
1997 թ․ սեպտեմբերի 2-ին Երևանում։
Բանակը պարտականություն է հայ տղամարդու համար
Ասել էր երդման օրը։
Երկիր վերադառնալու որոշումը
Չէր կարող հեռու մնալ, երբ հայրենի հողը կանչում էր։ Ծառայության համար թողեց ամեն ինչ ու վերադարձավ։
Երազում էր դառնալ աստղաֆիզիկ
Սովորում էր Կալիֆորնիայում։ Երազում էր հայրենիքում հիմնել աերոտիեզերական սարքավորումների արտադրություն։
Հայրենիքին նվիրված ուղերձը սեպտեմբերի 21-ին
«Ես երկրից շատ եմ բացակայել, բայց այսօր ամեն ինչ թողել ու վերադարձել եմ Հայրենիք, որ ծառայեմ…»։
Սերժանտ էր, հրետանավոր-հաշվարկող
Ուսումնական զորամասում արդեն աչքի էր ընկնում՝ խելքով, համեստությամբ, ընկերասիրությամբ։
Հերոսական մարտերը
Մարտնչել է Մարտակերտում՝ 28 օր առանց հերթափոխի։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին։
Արենի անվան հիմնադրամն ու գործարանը
Ծնողները իրականություն դարձրեցին որդու երազանքները՝ Հայաստանում հիմնելով աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի գործարան ու հիմնադրամ, որտեղ աշխատելու են 44-օրյա պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ունեցող տղաները։