hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Բորիս Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ հոկտեմբերի 21-ին, ԼՂՀ-ում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, բարի, հոգատար, խիզախ էր։

Վերջին խոսքերը
Երբ զանգում էր, ինքը միշտ հույս ուներ, որ նորից հաղթանակ կտանեն։ «Էդտեղ մնացեք, ես կգամ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Ընկերների հետ գնացել էին կամավոր՝ պաշտպանելու Շուշին։ Նրա մոտիկ ընկերը վիրավորվել էր։ Չէր թողել, որ իրեն գրկի և տանի շտապ օգնության մեքենայի մոտ։ Թշնամու հարձակման ընթացքում չէր թողել իր ընկերոջը, երկուսով զոհվել էին։