hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Ավագիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ հունիսի 1-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը, երեխաները և հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընտանիքի ու ընկերների հետ՝ բնության գրկում։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են
Ընկերասեր, բարյացակամ։ Այնքան բարի էր, որ նույնիսկ վնաս էր կրում, բայց դիմացինի բարօրությունն իր համար առաջնային էր։

Երազանքները
Չիրականացած՝ ուզում էր, որ իր հայրենի գյուղը վերականգնվի։

Իրականացած՝ ցանկանում էր, որ իր երեխաները բարձր կրթություն ստանան։

Վերջին խոսքերը
«Ամեն ինչ լավ ա լինելու։ Երեխեքիս լավ կպահե՛ս»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Շուշիում։