hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աղվան Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 3-ին Երևանում։

Ուրախության և ոգեշնչման աղբյուրները
Աղվանի ոգեշնչումն իր կյանքն էր։ Նա ապրում էր լիարժեք, սրտաբաց ու լի հոգով։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան նկարագրում էին որպես սովորող, ընկերասեր, շատ հումորով մարդ։ Իր անհատականությամբ սիրելի էր բոլորին։

Երազանքները
Աղվանը մեծ երազանք ուներ դառնալ դիվանագետ։ Նա նպատակ ուներ իր խոսքով ու մտքով ծառայել հայրենիքին։

Յուրահատկությունները
Հումորը նրա զենքն էր։ Իր կենսախինդ բնավորությամբ մարդկանց մեջ ջերմություն էր սփռում։

Վերջին խոսքը
«Լավեմ, ամեն ինչ լավա, մի մտածի։ Կռիվա, հիմա կանցնի, կգնա… մի մտացի» - Աղվանի վերջին խոսքերն էին մորը։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 30-ին Ջաբրայիլում Աղվանը մասնակցեց դիրքի գրավման գործողությանը՝ կյանքի գնով պաշտպանելով իր երազած հայրենիքը։