hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վազգեն Միխայելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ մայիսի 21-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։

Դեռ փոքրուց գիտեր
Պետք է զինվորական դառնա։ Նրա սիրելի խաղը կռիվն էր, իսկ իր հերոսը՝ Զորավար Անդրանիկը։

Սա՛ է իմ ընտրած ճանապարհը…
Պատասխանել էր հոր\՝ ԵՊՀ-ում սովորելու առաջարկին։ Իր որոշումն անվերապահ էր։

Մեծ եղբոր նման
Ծառայության ընթացքում հոգում էր զինվորների մասին։

Սկսվեց պատերազմը
Հասցրեց թաքստոցում ապահովել իր զինվորների անվտանգությունը, իսկ ինքը շտապեց վտանգին ընդառաջ։

Վերջին խոսքերը
Պատերազմի ժամանակ ընկերոջը վերջին անգամ ասաց․ «Ես քեզ հետո կզանգեմ․․․»։ Այդպես էլ չզանգեց։

Եղբոր հիշողությունը
Արմենը հիշում է իրենց մանկության կռիվ-խաղերը, պատմության բանավեճերը։ Սպասում է նրան մինչ այժմ․ «Նրան ուշ տեսնելուն սովոր էի… ես սպասում եմ նրան»։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Մատաղիսում։

Հետմահու պարգևը
Պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով