hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարապետ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ դեկտեմբերի 25-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Յուրաքանչյուր լավ բան և ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա հետ, ում հետ նշանվել էին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Գնում գալիս են ու պատմում, ասում են, որ չարժեր այս երկրի համար, որ նա չվայելեց կյանքը։

Երազում էր
Իր հոր բիզնեսը շարունակել, և օգնել հիվանդ հորը։ Երազում էր նաև ամուսնանալ, իրագործել մնացած բոլոր նպատակները, որոնք այդպես էլ անկատար մնացին։

Յուրահատկություններ
Շատ բարի, կամեցող ու օգնող տղա էր։ Շատ խելացի էր և ֆիզիկայից լավ էր հասկանում։

Սիրում էր
Ավտոմեքենաներով զբաղվել և յուրահատուկ բաներ պատրաստել։

Վերջին խոսքերն էր
«Իմ մեռնելու հաջորդ օրը կթողեք կգնաք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Մարտունի 2-ում։