hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Երեմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ փետրվարի 21-ին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների և աղավնիների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, սուր հումորով, բարի։

Երազանքները
Երազում էր ունենալ կաթնամթերքի գործարան։ Մինչև պատերազմ մեկնելը շատ կենդանիներ էր պահում, քանի որ շատ էր սիրում։

Վերջին խոսքերը
Ասաց, որ ճաշ է պատրաստում, խնդրեց բարձրախոսը միացնել, որպեսզի երեխաներին ասի․ «Պապան գալու՛ է, անպայման գալո՛ւ է» ու անջատեց։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին, Ջաբրայիլում։ Չի թողել, որ ժամկետային զինծառայողները առաջ գնան, ինքն է գնացել ու ասել, որ նրանք զենքերը մաքրեն, իսկ մնացածը իրենք կանեն։ Վերջին օրը Ճարտար տանելիս տղաներին ասել է, որ 18 տարեկանների հետ մեկտեղ պետք է հրամանը կատարեն։