
Ծնվել է
1992 թ․ մարտի 3-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր որդին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են
Շատ թեթև մարդ, ուրախ, բարի։ Կամեցողությամբ էր առանձնանում։ Եթե ինչ-որ բան անում էր իր տղայի համար, նաև իր որդու ընկերների համար էր փորձում նույնը անել։
Երազանքները
Չիրականացած՝ ուզում էր, որ իր տղան սպորտսմեն դառնա։
Իրականացած՝ ամուսնացել և ընտանիք էր ստեղծել։
Վերջին խոսքերը
«Քեզ հավաքի՛, երեխային դու պետք ա տիրություն անե՛ս, դու պետք ա տիրություն անե՛ս, մինչև գնամ, տենամ՝ ինչ եմ անում»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Ջաբրայիլում։