
Ծնվել է
1986 թ․ դեկտեմբերի 27-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորների հաջողությունը և զինվորական կարիերայում առաջ գնալը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մինչև ժամը յոթը՝ զինվորների հետ, հետո՝ իր ընտանիքի։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են
Շատ բարի, գթասիրտ, հայրենասեր։
Երազանքները
Իրականացված՝ ունենալ լավ ընտանիք։
Չիրականացած՝ ազատ ԼՂՀ, զավակ, ում անվանելու էր Մոնթե։
Վերջին խոսքերը
Հարազատները խնդրեցին, որ մնա տանը, առողջանա, քանի որ ջերմություն ուներ, բայց նա վստահ պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ իմ աղջկա կողքը դու կլինես, բա իմ երեխեքի (զինվորների) մոտ ո՞վ պտի լինի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Իշխանասարում։ Վիրավոր զինվորներին դուրս էր բերում մարտի դաշտից։ Ինքը նույնպես վիրավորվել էր, բայց բոլորին հասցրել էր շտապ օգնության մեքենայով տարհանել։ Մնացել էր ամենավերջում։