
Ծնվել է
1967 թ․ հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաների ու ընտանիքի հաջողությունները, ինչպես նաև հայրենիքի բարօրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների շրջապատում։
Ընկերներն ու հարազատները հիշում են
Հայրենասեր էր, պատրաստ ցանկացած վտանգի մեջ իրեն նետել։ Պաշտպանում էր իր զինակիցներին ամեն գնով։ Բարեկամասեր։
Երազանքները
Տեսնել իր երեխաներին ու թոռներին երջանիկ, իսկ ընտանիքը՝ առողջ։
Վերջին խոսքերը
Տղան նույնպես մասնակցում էր մարտերին։ Մեկնելուց ասել էր հայրիկին․ «Պա՛պ, ես գնում եմ, գոնե դու տունը մնա»։ Պատասխանել էր․ «Դա կապ չունի, որ դու գնացել ես։ Տանը տիրություն անող կա, ամեն մեկն իրան տիրություն կանի։ Իմ պարտքն է, պետք է գնա՛մ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Քարվաճառում։