
Ծնվել է
1994 թ․ դեկտեմբերի 6-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Ամենահայրենասերն էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են
Հայրենասեր, նվիրված, օգնող, կարեկցող ու ընկերասեր էր։
Երազանքները
Անցնել բարդ ծառայություն ու մեծ փորձ ձեռք բերել։ Չունենալով զինվորական կրթություն՝ ցանկանում էր ծառայել բանակում որպես պայմանագրային զինծառայող։
Յուրահատկություններ
Եթե տեսնում էր, որ ինչ-որ մեկը նեղված է, ամեն կերպ օգնում էր՝ անկախ նրանից, թե որքան փոքր բան էր դա։ Կարողանում էր օգնել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։
Ստացավ լեյտենանտի կոչում
Ընդունվեց աշխատանքի և ձգտում էր բարձր պաշտոնների՝ իր ժողովրդին ու հայրենիքին ծառայելու համար։
Վերջին խոսքերը
Փոքր աղջիկը հարցրել էր․ «Պա՛պ, գնում ես, որ գա՞ս»։ «Հա, անպայման գալու՛ եմ»…
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին։