hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ փետրվարի 10-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։

Մանկությունից սիրել է
Ֆուտբոլ խաղալ, կիթառ նվագել՝ աշխարհը լցնելով իր մեղմությամբ։

Սրտի մարդկանց կողքին
Ամենաազատ ու ուրախ պահերը անցկացնում էր ընտանիքի և ընկերների շրջապատում։

«Շտապ օգնություն» էին անվանում
Միշտ հասնում էր՝ օգնելու, սատարելու, աջակցելու։

Յուրահատուկ էր իր անկաշկանդ շփումով
Կարողանում էր բոլորի հետ կապ ստեղծել՝ միանգամից վստահություն ներշնչելով։

Ստեղծագործ հոգի
Չէր գրում, բայց իր հույզերն ու սերն արտահայտում էր երաժշտության միջոցով՝ ամեն նոտան խոսք էր դառնում։

Վերջին խոսքը
-Ամեն ինչ լավ ա, լավ ա լինելու, մի՛ անհանգստացեք։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին։

Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից
Խրամատում զինվորներին իր մարմնով փակելով։