hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ասատուր Շահնազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ մայիսի 28-ինԱրմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր գործը՝ որպես պայմանագրային զինծառայող։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր զինվորների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ջերմ ու լավ անձնավորություն էր։

Երազանքները
Գնդապետ դառնալն էր։

Վերջին խոսքերը
Կինը հղի էր, սպասում էր, որ միասին գնան ծննդատուն, բայց Ասատուրը պատասխանել էր․ «Կարող ա ես եմ, չեմ գալիս։ Պատերազմ ա, կարող ա մի օր ա տևում, կարող ա՝ ամիս»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Իշխանաձորում։ Ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։