
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 13-ի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հաղթանակը և հայրենիքը։ Նա բռնցքամարտիկ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ազնիվ, կենսախինդ և ճշտապահ էր։
Երազում էր
Սպորտի հաջողություններից բացի՝ նաև հյուրատուն բացել։
Յուրահատկություններ
Անգամ պատերազմի ժամանակ ոգևորում էր բոլորին։
Սիրում էր
Բնությունը և փայտի հետ աշխատելը։
Վերջին խոսքերն էր
«Եթե փրկվեմ, գալու եմ մատաղ անենք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։