
Ծնվել է
1979 թ․ հոկտեմբերի 3-ին՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում։ Շուտով որոշեց դառնալ զինվորական։ Կյանքի ուղին ընտրեց՝ ծառայել ու պաշտպանել։
Երազում էր հոր պես զինվոր դառնալ
Հոր համազգեստը փոքրացրել, հագնում էր։
Ընտանիքի տաքությունը
Երկու որդիներն էին նրա աշխարհը։ Ամեն հնարավոր պահը փորձում էր վերադառնալ Երևան՝ գրկելու ընտանիքին։ Նարեկը դեռ 1․5 տարեկան էր։
Մարդ, որին սիրել գիտեին
Հանգիստ էր, բայց խիստ։ Ընկերները նրան հարգում էին ու լսում անառարկելի։ Սրտացավ, վստահելի, միշտ կողքին։
Բառեր չէր սիրում
Բայց հայացքը՝ ասելիք ուներ։ Նույնիսկ նոր զինվորը հասկանում էր՝ ինչ է ուզում Մինասյանը։
Ներքին զգացողություն
Պատերազմից առաջ անհանգիստ էր։ Ասում էր՝ «Եթե նորից պատերազմ լինի, լավ չի լինի»։ Թե ինչ գիտեր՝ չասաց։
Վերջին խոսքերը
«Բան չկա, մի՛ անհանգստացի, կռիվ - կռիվ ենք խաղում, հերթական մեր կրակոցներն են, դու մի անհանգստացի, ես կզանգեմ…»։ Եվ չզանգեց։
Վերջին գիշերը
Սեպտեմբերի 26-ին անհանգիստ էր, հեռախոսը չէր լիցքավորվում։ Իր ձայնից զգաց՝ ինչ-որ բան սխալ է։ Չմնաց ժամանակ հասկանալու։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Քարվաճառում։ Առաջինը մտածեց զինվորների մասին։ Նրանց թաքցրեց բունկերներում։ Ինքը մնաց առաջագծում։
Հերոսը, որ չբարձրաձայնեց
Լեռներում աստիճաններ էր սարքել, որ զինվորը պարանով չիջնի։ Երբեք չէր պատմում իր արածների մասին։