hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մխիթար Մելքումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հոկտեմբերի 28-ին Հադրութում։ Իր արմատները շատ էր սիրում։ Հայրենիքի պաշտպանությանը նվիրված մարդ էր՝ միշտ առաջին գծում։

Սրտով հայրենասեր
Նա «Հայրենյաց պաշտպաններ» խմբի ակտիվ անդամն էր։ Հպարտությամբ էր մասնակցում յուրաքանչյուր հավաքին ու պատրաստ էր ցանկացած պահի կանգնել հայրենիքի կողքին։

Գայանե ջան դու իմ հետ չես ծերանա…
Կատակով ասում էր կնոջը։ Ամեն պահն առանձնահատուկ էր ընտանիքի հետ։

Չիրականացած երազանք
Նա երազում էր սեփական տան մասին։ Միշտ ասում էր՝ պետք է տուն ունենանք։ Երազանքն իրականացավ՝ նա չհասցրեց տեսնել։

Վերջին խոսքը
Պատերազմ է, ամեն ինչ էլ կարող է լինել, սրտիդ մոտ մի ընդունի… Երեխեքին լավ կպահես, լավ կնայեք ձեզ…։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին՝ Շուշիում։ Շատերի կյանք էր փրկել, ինքը\՝ հերոսաբար ընկել։