
Ծնվել է
1989 թ․ հունվարի 25-ին Երևանում։ Սովորել էր Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում։ Զինվորական չէր, բայց երբ պատերազմը սկսվեց, անհապաղ կամավորագրվեց։
Ընտանիքի ուժը
Հայրենիքի հանդեպ սերը եկել էր իր հայրիկից, ով կռվել էր 90-ականներին։ Դավիթը շարունակեց նրա ուղին։
Անսահման նվիրվածություն
Նա ընտանիքի հիմքն էր՝ հոգատար, արդար, սրտացավ։ Ամեն ինչ անում էր կնոջ ու դստեր համար։
Երազանքներ
Ցանկանում էր մեծ ընտանիք, իր սեփական տունը, շուն պահել։ Երազում էր երկրորդ աղջիկ ունենալ։
Ընկերները «ռակետ» էին անվանում
Շատ արագ էր ամեն գործում, շատ խելացի էր։
Թաքուն մարդասեր
Ամեն Նոր տարուն ընկերների երեխաներին նվերներ էր բերում։ Դասղեկը մինչ օրս նրան հիշում է։
Վերջին խոսքերը
«Մամ, հո դու խայտառակ չես, ոնց չգնամ»։ Դավիթն այսպես հրաժեշտ տվեց ու մեկնեց ճակատ։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 29-ին Մարտակերտում՝ հրետակոծությունից զոհվեց։