hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սասուն Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ նոյեմբերի 3-ին՝ Սպիտակի Նալբանդ գյուղում։ Իր բնույթով իսկական զինվորական էր՝ խստապահանջ, ուժեղ, բայց անսահման նվիրված իր զորքին։

Զոհվելու գնով փրկել ուրիշներին
Միշտ ասում էր՝ «Ավելի լավ է ես զոհվեմ, քան էդ 18–20 տարեկան երեխաները»։

Ընտանիքի ջերմության մեջ
Հատկապես կապված էր իր փոքր տղայի հետ, ով աուտիզմ ուներ։ Նրանց կարճ հանդիպումները մնացել են ընտանիքի հիշողության մեջ՝ որպես լուռ երջանկություն։

Կյանքը՝ նպատակների մեջ
Սասունն իր երկրորդ կնոջ հետ ապրել էր ընդամենը երեք տարի։ Բայց հասցրել էր միասին տուն գնել ու տնտեսություն սկսել։ Միշտ ուզում էր ստեղծել։

Նրա կերպարը
Կոպիտ ու առնական էր։ Իր կեցվածքով՝ սպայի սառնություն, բայց խորը սրտով՝ հայր ու ընկեր։

Վերջին զանգը
Գնալուց առաջ ասել էր․ «Գնում եմ, բայց մի ժամից կիմանաք, զոհվել եմ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին՝ Քելբաջարում։ Իրենց հենց առաջին պահին խոցել էին։