
Ծնվել է
1987 թ․ դեկտեմբերի 13-ին՝ Երևան քաղաքում։ Հայրենասեր տղա էր, ով կռվի գնաց Տիգրան Մեծ ջոկատի կամավորական կազմում՝ տանելով իր հայրիկի ճանապարհը։
Նպատակներ, որոնք խոսք չէին մնում
Նա չէր սիրում դատարկ խոսքեր։ Իր նպատակը Հայրենիքում ապրելն էր։ Երազում էր տուն ունենալ ու կատակով ասում՝ «Վայ կռիվ լինի, գնանք կռվենք»։
Ընտանիքի ջերմության մեջ
Երկու երեխա ուներ։ Փոքրը ընդամենը երեք տարեկան էր, բայց ամեն ինչ հիշում է հայրիկից։ Իր խոսքերը փոքրիկի շուրթերով վերադառնում են ընտանիք։
Ոգու հստակությունը
Բազմիցս համոզել էին հեռանալ երկրից, բայց ասում էր՝ «Չոր հաց կուտեմ, բայց իմ հողում»։ Նվիրված էր իր ընտանիքին ու իր հողին։
Վերջին զրույցը
Երբեք բաց չէրահայտեց դիրքը, բայց վերջին խոսքում հեգնանքով ասաց՝ «Գնա խանութից Ջերմուկ առ, կտեսնես որտեղ եմ…»։ Եղնիկներում էր…։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին Արեգասարի պաշտպանությունն էր։ Վիրավոր ընկերոջը հրահանգել էր նահանջել, իսկ ինքը թիկունքից էր պահում։ Երբ շրջվեց, ընկերը այլևս չկար։