hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Ղեվոնդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լավ գործեր անելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերուհու հետ, ում հետ ծառայության ընթացքում էր ծանոթացել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, պատրաստակամ։ Ամեն հարցում օգնում էր բոլորին։

Երազում էր
Ծառայությունից վերադառնալ, մեքենա գնել, աշխատել և ծնողներին օգնել։ Ասել էր․ «Եթե գործ չգտնեմ, զինվորական գործս կշարունակեմ»։

Յուրահատկություններ
Շատ նուրբ, չափված-ձևված և հոգատար անձնավորություն էր։

Սիրում էր
Սպորտը։ Նա մարզիկ էր։

Վերջին խոսքերն էր
Սեպտեմբերի 28-ին։ Շատ քիչ է խոսել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 30-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։