hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Պավել Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մարտի 5-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Անակնկալներն ու նվերները։ Նա շատ ռոմանտիկ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հայաստանում շրջագայելով և ընկերուհու հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, բոլորի կողմից սիրված ու հարգված տղա էր։ Ուներ մեծ շրջապատ։

Երազում էր
Ուսումը շարունակել, աշխատել, ամուսնանալ ու ծնողներին թև ու թիկունք լինել։ Դեռ փոքրուց փոքրիկ բիզնեսներ էր ստեղծում՝ պաղպաղակ վաճառում կամ ձեռքի աշխատանքներ անում ու վաճառում։

Յուրահատկություններ
Շատ մարդասեր և բարի անձնավորություն էր, կարիքավորներին և մեծերին միշտ օգնում էր։

Սիրում էր
Ֆուտբոլն ու տնտեսագիտությունը, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ։

Վերջին խոսքերն էր
Սեպտեմբերի 27-ին․ «Շատ լավ եմ, նորմալ է ամեն ինչ»։ Շատ հպարտ և ուրախ էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Ջաբրայիլում։ Այդ օրը վիրավորվել է, իսկ հոկտեմբերի 2-ին զոհվել՝ ընկերներին պաշտպանելու ժամանակ։