hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ներսես Ներսիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Սպորտային հաջողությունները և ընտանիքի սերը։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Սրտանց կապված էր ծնողների և ընկերների հետ։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Ուժեղ, ազնիվ և անչափ սիրված կերպար։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր մարզական հաջողություններ ունենալ և հայրենի գյուղում տներ կառուցել։

Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկնակամարը նվաճելու…
Բանակից 2 օր առաջ դաջվածք էր արել։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 22-ին․ «Սաղ լավա, կռվի մեջ չենք…»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին, Մարտունիում։ Զոհվել է՝ փրկելով վիրավոր ընկերներին։