
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 4-ին Սյունիքի մարզում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական կոչումների ձգտումը և ցանկացած լավ բան։ Նա չէր սահմանափակվում մի բանով, հետաքրքրված էր ամեն գործով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընկերուհու և ծնողների հետ։ Սիրում էր իրենից մեծերի հետ շփվել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ աշխույժ, բոլորին ուրախացնող տղա էր։
Երազում էր
Զինվորական գործը շարունակել։
Յուրահատկություններ
Շատ աշխույժ, հետաքրքրասեր և աննկարագրելի լավ մարդ էր։
Սիրում էր
Փայտե իրեր պատրաստել և խնջույքներ կազմակերպել։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, եթե էս մի երկու օրը չզանգեմ, չմտածես»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 2-ին, Մարտակերտի շրջանում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։