
Ծնվել է
1973 թ․ փետրվարի 20-ին՝ Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ Ապրել է խաղաղությամբ, ծառայել՝ խիզախությամբ։
Հոր պատգամը
Տղաներին դաստիարակել էր հայրենիքի սիրով։ Ասում էր՝ տղան պարտավոր է ծառայել հայրենիքին։ Իր զոհվելուց ամիսներ անց միջնեկ որդին զորացրվեց։
Ընտանեկան պարզ ուրախությունները
Սիրում էր տղաների հետ ֆիլմ դիտել։ Վերջինը «Կյանք ու Կռիվ»-ն էր։ Նրանցով էր ապրում, նրանցով էր ուժ գտնում։
Բարությունն առօրյայում
Զինվորները նրան «Հոպար» էին ասում։ Բոլորի հետ ջերմ էր՝ առանց խախտելու կանոնները։
Հոպարին ենք ուզում…
Զոհվելուց հետո մի քանի զինվոր իր տուն էին գնացել այս խոսքերով։ Պարզվեց անունը չգիտեն։
Հոգու լույսը
Առավոտյան վարագույրը բացում էր՝ «Թող արևը ներս գա» ասելով։ Երեխաներին դաշնամուրի էր ուղարկել՝ իր չիրականացված երազանքը ապրեցնելու։
Վերջին խոսքը
Պայթյունից առաջ զանգել էր կնոջը։
-Ձենիդ մատաղ, ո՞նց ես,
-Ամեն ինչ լավ է լինելու…
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին՝ Ջաբրայիլում։ Տանկը պայթեց, բայց կարողացել է դուրս գալ։ Անսարք տանկ էր վերանորոգել ու հասցնել մինչև Իշխանաձոր, սակայն զոհվել է անօդաչուի հարվածից։